Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 18 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Բոլոր հիմնական թվերը, որոնք կան տնտեսությանը վերաբերող, առկա են ծրագրում․ Տիգրան Խաչատրյան
12.02.19 14:40
Բոլոր հիմնական թվերը, որոնք կան տնտեսությանը վերաբերող, առկա են ծրագրում․ Տիգրան Խաչատրյան
Կառավարության ծրագրում տեսնում եմ կարևորագույն տնտեսական ցուցանիշներ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ չհամաձայնելով այն տեսակետի հետ, թե կառավարութան ներկայացրած ծրագրի նախագծում թվային ցուցանիշներ չկան։ Միևնույն ժամանակ նա նշեց, թե իր կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացատրությունը հստակ էր։ «Բոլոր հիմնական թվերը, որոնք կան տնտեսությանը վերաբերող, պարունակվում են ծրագրում: Դրանում ներկայացված է երեք հիմնական թիվ` տնտեսական աճ` նվազագույնը 5 տոկոս, ծառայությունների և արտադրանքի արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ և ներդրումները, որոնք պետք է լինեն տնտեսական զարգացման հիմքը: Կարևորագույն բանը, որը վարչապետը նշեց իր ելույթում, այն է, որ նշված բոլորը հետևանք են այն վարքագծային փոփոխությունների, որոնք, ակնկալվում է, որ տնտեսական հեղափոխության մեկնարկով և արդյունքում պետք է տեղի ունենան քաղաքացու վարքագծում: Այնպես չէ, որ պատասխանատվությունը կմնա քաղաքացու վրա»,- մանրամասնեց նա: Նախարարը մեջբերեց վարչապետի խոսքը, թե երբ կառավարությունը չի կարողանա հիմնավորել և քաջալերել տնտեսական ակտիվությունը, կունենա պատասխանատվություն: Խաչատրյանը շեշտեց՝ պատասխանատվությունը կլինի կառավարությանը: «Բայց, ամեն դեպքում, քայլերը, որ պետք է արվեն բարձր տնտեսական արդյունք ապահովելու համար, մասնավոր հատվածում են: Կառավարությունն ունի կարգավորող անելիքներ, պետք է պարզեցնի կարգավորումները, որ տնտեսական ակտիվությունը խթանվի: Սա երկկողմանի գործընկերություն է լինելու ողջ ընթացքում: ՀՆԱ-ի 5 տոկոսով տնտեսական հեղափոխությունը 2-2,5 տոկոս տարբերության մեջ չէ, այն նրա մեջ է, որ ստեղծվում է հավասար մրցակցության ու արդար պայմաններում գործելու հնարավորություն բոլորի համար»,- շարունակեց Տիգրան Խաչատրյանը։ Վերջինիս խոսքով՝ այն տնտեսական օգուտները, որը հասարակությունը կստանա առաջիկայում, պայմանավորված կլինեն հենց նշվածներով: «Ցուցանիշներ նշված են, նշված են տնտեսական կարևորագույն ցուցանիշներ: Ժամանակի ընթացքում աստիճանաբար արդյունքն ու փոփոխությունները մարդիկ կտեսնեն: Մարդիկ կլինեն տնտեսապես ավելի ակտիվ, ինքնազբաղված և կապրեն ավելի լավ»,- եզրափակեց նախարարը։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One