Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =487.50 AMD
EUR =551.07 AMD
Ֆրանսիայում տրամվայի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով 12 մարդ է տուժել
12.02.19 14:15
Ֆրանսիայում տրամվայի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով 12 մարդ է տուժել

Ֆրանսիայի Իսսի Լե Մուլինո քաղաքում տրամվայը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 21:30-ի սահմաններում: 

«Շուրջ 12 մարդ թեթև վնասվածքներով հսկողության տակ են գտնվում»,- ասված է քաղաքի թվիթերյան էջում:

BFMTV հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ տուժածներից մեկի մոտ լուրջ վնասվածքներ են առկա: Քաղաքի տրանսպորտային ծառայության տվյալներով՝ երթևեկությունն արդեն վերականգնվել է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One