Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
«Հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս, Նիկոլենք են մտնում». Մենուա Հարությունյան
12.02.19 11:55
«Հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս, Նիկոլենք են մտնում». Մենուա Հարությունյան

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան այսօր խորհրդարանում կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի քննարկումը, որտեղ թռիչքային տնտեսական զարգացման, խոշոր եղջերավորների հեղափոխական կաթնատվության, թոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին խոսք չկա: Բայց չէ՞ որ խոստացել էին:

- Կառավարության ծրագիրն ուղղակիորեն ցույց տվեց , որ ամիսներ շարունակ բարձրաձայնում էին, և ոչ միայն ես, որ ընդդիմադիր Նիկոլի և վաչապետ Նիկոլի պատկերացումների և ընկալումների միջև խզվածություն կա: Այն, ինչն ընդդիմադիր հարթակից Նկոլը խոսում էր , և այն պատկերացումները , որն ուներ պետության մասին , իրականությանը չէին համապատասխանում: Եվ կարող ենք ասել, որ ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալելիս Նիկոլը եղել է պոպուլիստ և փաստացի խաբել է սեփական ժողովրդին՝ միգուցե, նաև իրականությանը չտիրապետելով: Հիմա, երբ ինքն արդեն վարչապետի աշխատասենյակում է և իրականությունը տեսնում է, հասկանում է, որ այն, ինչ ժամանակին ասում էր , ուղղակի, իրատեսական չէ, այլ իրատեսական է այն, ինչն ինքն այսօր գրել է կառավարության ծրագրում: Իհարկե, մեծ հաշվով կարող ենք համարել, որ դե հիմա մարդը չի պատկերացրել , եկել է իշխանության , սկսել է պատկերացնել խնդիրների ծավալը և Հայաստանի ռեսուրսներն ու իմունիտետը և հիմա ավելի իրատես է: Բայց այստեղ կա քաղաքական խնդիր, որովհետև նոր իշխանության է եկել՝ հասարակությանը մեծ խոստումներ տալով և մեծ սպասումներ արթնացնելով: Հիմա, բնականաբար հասրակության գիտակից և և վերլուծելու կարողություն ունեցող հատվածն իր մեջ հարց է տալիս , ասում է՝ կներես, եթե դու եկել ես նույն բանն անես , ինչ նախկինները, , էհ անում էին այդ մարդիկ: Եվ մեծ հաշվով այնպես չէ , որ դու ավելի պրոֆեսիոնալ մենեջեր ես , քան , դիցուք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ այստեղ հասարակության մոտ առաջանում է հիասթափություն, որովհետև տեսնում է, որ այդ ծրագիրը և իրենց տրված խոստումներն իրար հետ որևէ կապ չունեն: Կարծում եմ՝ հիասթափության ալիքը հասարակության մոտ ավելի է մեծանալու, որովհետև Նիկոլի իշխանության ամեն հաջորդ օրը հասարակությանն ապացուցելու է, որ տարիներ շարունակ իրեն խաբել են , և այն խոստումները , որ տրվել են իրեն ուղղակի անիրատեսական են եղել:

- Այսինքն կարծում եք, որ էյֆորիան անցնում է և հանրությունը սկսելու է սթափ գնահատականնե՞ր տալ:

- Կարող ես հանրությանը մտցնել ինչ-որ էյֆորիայի դաշտ և դրանից օգտվելով՝ արագ-արագ ինչ-որ բաներ մարդկանց խաբես, բայց ժամանակ անց հասարակությունը սթափվելու է և ասելու է՝ ընկեր բա ու՞ր է քո առաջարկած տնտեսական թռիչքաձև աճը, բա ու՞ր են ներդրումները , չէ՞ որ դու ասում էիր ՝ նախկին խորհրդարանն է խանգարում , որ ներդրումներ գան: Այն ժամանակ ասում էր, որ սա կեղծ կատեգորիա է , նման բան գոյություն չունի , իսկ այսօր արդեն մարդիկ հասկանում են, որ չկան ներդրումներ , չկա թռիչքաձև աճ , այլ հակառակը՝ կա շատ վատ մենեջմենթ: Դու խոստանում ես հասարակությանը թռիչքաձև աճ , որը ենթադրում է, որ մարդիկ պետք է ավելի լավ ապրեն , գալիս ես, իշխանությունը բռնազավթում ես, հետո պարզվում է , որ քո լուծումներն իրենք ոչ թե երկիրը զարգացնող են , ոչ թե մարդկանց սոցիալական իմունիտետը բարձրացնող են , այլ հակառակը՝ դու սկսում ես կրճատումներ անել պետական սեկտորում: Միգուցե օբյեկտիվորեն պետական ապարատը ուռճացած էր և անհրաժեշտ էր օպտիմալացնել , բայց Նիկոլը չպետք է աներ , որովհետև դրա հակառակն էր խոստացել: Մինչդեռ նա եկավ ու ավելի շատ մարդկանց գործազուրկ դարձրեց , ավելի վատացրեց նրանց սոցիալական վիճակը , և դրանով նաև իր քայլերը՝ որպես վարչապետի սկսում են ամբողջությամբ հակասել ընդդիմադիր Նիկոլի հայտարարություններին և տեսլականին:Այո, մենք ասում էինք հասարակությունը էյֆորիայի մեջ է , որգևորություն է ապրում , բայց հիմա հասարկությունը էյֆորիայից դուրս է գալիս , Նիկոլ ենք են մտնում էյֆորիայի մեջ: Հիմա պաշտոններ են ստացել և այնքան են մտել էյֆորիայի մեջ , որ սկսել են կտրվել իրենց իշխանության բերած հասարակությունից: Այսօր իրենք հաշվետու չեն հասարակությանը , եթե հաշվետու էլ են ուզում լինել , այդտեղ էլ են ձևականություններ անում: Օրինակ, ամբողջ հասարակությունն ասում է ՝ էդ պարգևավճարներն ինչի՞ համար եք տվել և ինչու՞ եք հատկապես տվել վերևի էշելոններին , որտեղ հիմնականում ձեր «թայֆան է» պաշտոնների նշանակված: Այսինքն՝ մեծ հաշվով օրինական կոռուպցիա են արել , վերցրել են իրենց վերևում աշխատողներին մեծ փողեր են տվել , որն իրականում աբսուրդ է , և այդ գումարները փաստացի գնացել է իրենց բարեկեցության ապահովման համար: Ու եթե Նիկոլենք էյֆորիայի մեջ չեն և իսկապես իրենց հաշվետու են զգում հասարակության նկատմամբ՝ հաշվի առնելով , որ այդ հասարակությունն է իրենց բերել իշխանության , իրենք պետք է լսեին նրանց բողոքը և ասեին՝ լավ , ներողություն ենք խնդրում , էլ այդպես չի լինի կամ պատժում ենք՝ բոլոր իրենք իրենց պարգևավճար տված պաշտոնյաներին, փողերն էլ տարեք , հետ դրեք տեղը: Բայց շոու են անում: ՊԵԿ-ի նախագահին կամ ֆինանսների նախարարին կանչում են Ազգային ժողով ինչ-որ քննարկման , անիմաստ հայտարարություններ են անում ու ստեղծում են տպավորություն , թե անտարբեր չեն: Եվ ի՞նչ քննարկեցին , ու՞ր են պաշտոնանկությունները , ու՞ր են այդ փողերը , ինչու՞ հետ չեք բերում պետական բյուջե: Բա այդպես են կամաց-կամաց կտրվում հասարակությունից:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One