Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Իմ համայնքի հետ, իմ համայնքի համար...
11.02.19 23:17
Իմ համայնքի հետ, իմ համայնքի համար...

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում փետրվարի 17-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, որին մասնակցում է Ստեփան Շիրինյանը:

 Ստեփան Շիրինյանը ծնվել է 1958թ-ին նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Աղբուլաղ գյուղում: Ավարտել է Նոր

Գեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև զորակոչվել խորհրդային բանակ, ունի լեյտենանտի կոչում:2003թ-ին ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:

Նախընտրական ծրագրերի և մի շարք այլ հարցերի շուրջ Slaq.am-ը զրուցեց Ստեփան Շիրինյանի հետ:

 

-Պարո՛ն Շիրինյան,ինչպե՞ս որոշեցիք առաջադրվել համայնքի ղեկավարի  թեկնածու:

-Ես առաջադրվել եմ Նոր Գեղի համայնքի բնակիչների կողմից: Իմանալով, տեսնելով մեր համայնքի խնդիրները, դրանց լուծման ուղիները՝ ես տվել եմ իմ համաձայնությունը: Վստահ եմ, որ պատվով կկատարեմ իմ պարտականաությունները:

-Պարո՛ն Շիրինյան, ունեք հարուստ կենսագրություն: Աշխատել եք Նոր Գեղիի թթվածնային կայանում՝ որպես օպերատոր, այնուհետև ՝ որպես նախագահ, Արտաշես 93 ՍՊ-ի տնօրեն, ինչպես նա Շիրինյան եղբայրներ ՍՊ-ի տնօրեն, ունենք կառավարման փորձ: Ըստ Ձեզ, փորձը որքա՞նով է օգնում համայնքի ղեկավարին ճիշտ կառավարելու, ծրագրեր ներկայացնելու գործում:

-Փորձը, իսկապես, մեծ նշանակություն ունի համայնքի ճիշտ ղեկավարման համար:

-Այսօր քարոզարշավի յոթերորդ օրն է, հանդիպել եք համայնքի բնակիչների հետ, ի՞նչ խնդիրներ կան համայնքում

-Անհրաժեշտ է համայնքում հաստատել, կարգուկանոն, համախմբվածություն և փոխադարձ հանդուրժողականություն:Ապահովել համայնքի բնակիչների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործին և համայնքային խնդիրների լուծմանն ու զարգացմանը: Ընդգրկել երեխաներին, երիտասարդությանը սպորտային, հոգևոր, մշակութային զարգացման ծրագրերին:Ասֆալտապատել, բարեկարգել համայանքային ճանապարհները, ապահովել լուսավորությունը, կառուցել կանգառներ: Բարելավել համայնքի աղբահանության, սանիտարական, ջրահեռացման աշխատանքների կազմակերպումը, կառուցել մարզադաշտ, վերանորոգել, կահավորել արվեստի դպրոցը, կանաչապատել համայնքը, բնակելի ճանապարհների տարածքները, տեղադրել նստարաններ,վերանորոգել շենքերի մուտքերը, օժանդակել գյուղատնտեսական ոլորտում նոր սարքավորումների ներկրմանը, վերամշակող ձեռնարկությունների հիմնմանը, հակակարկտային ցանցերի տեղադրմանը, ոռոգման համակարգի բարեկարգմանը,քանի որ մեր համայնքը զբաղվում  է պտղատվությամբ, հիմնականում՝ խնձորի, սա մեզ համար առաջնային խնդիր է:

-Իսկ Ձեզ մոտ արդեն անցե՞լ են կաթիլային ոռոգման, թե՞ դեռ ընթացքի մեջ է:

-Կաթիլային ոռոգում կա և աստիճանաբար ավելի է զարգանում:

-Պարո՛ն Շիրինյան, Ձեր համայնքում կան նաև շատ ջերմոցներ , այսինքն, բնակիչների զբաղվածության հարցը մեծ մասամբ լուծված է: Գործազրկություն, սոցիալապես անապահովներ շա՞տ կան համայնքում

-Մեր ծրագրում էլ նշված է՝ օգնել անապահովներին, զինված ազատամարտիկների ընտանիքներին, թոշակառուներին, բազմազավակ մայրերին, ինչպես նաև Բանավան թաղամասում պետք է տեղադրվի Ղարաբաղյան ազատամարտի զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիր, որը այսօր մեր համայնքում չկա: Կան Հայրենական մեծ պատերազմի, Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրներ:Դա պարտավոր ենք մենք անել:

-Ինչպե՞ս են Ձեզ դիմավորել բնակիչնեչը, ի՞նչ հարցեր եք քննարկել, ի՞նչ առաջարկություններով են Ձեզ դիմել:

-Քարոզարշավի ընթացքում ելույթ են ունեցել իմ շտաբի անդամները, իմ համախոհները:Դրանից հետո ես եմ մոտեցել բնակիչներին, հարցրել՝ ինչ խնդիրներ ունեն:Ես էլ գրի եմ առել, որ ժողովրդի քվեն ստանալուց հետո ժամանակի ընթացքում լուծում տամ դրանց: Ես նրանց տեղեկացրել եմ, որ ես ունեմ ընկերներ նաև դրսում, ովքեր պատրաստ են ինձ աջակցել և ներդրումներ կատարել համայնքում:

-Դուք ունեք երեք զավակ և վեցը թոռ: Ի՞նչ արժեքներով եք առաջնորդվում կյանքում:

-Մարդ եթե իր ընտանքիքին նվիրված չլինի, չի կարող նվիրվել ժողովրդին:

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի համայնքի ղեկավարը:

 -Ղեկավարը  պետք է լինի մարդամոտ, ընկերասեր և հասանելի: Մինչ առաջադրվելը ես կատարել եմ շատ բարեգործություններ, որոնք մեր համայնքի բնակիչները գիտեն: Հաճախ իմ ելույթների ժամանակ նրանք են հիշեցնում դրանց մասին:

-Ի՞նչ բարեգործություններ եք կատարել:

-Ես չեմ սիրում ինքնագովազդով զբաղվել:Համայնքի բնակիչներին հարցրեք՝ կպատասխանեն:

-Կան առաջադրված երեք թեկնածուներ:Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

 -Ամսի 17-ին արդյունքները ցույց կտան:Թող ընտրողները որոշեն:

-Պարո՛ն Շիրինյան, ասում ենք հեղափոխություն եղավ, ապրում ենք նոր Հայաստանում,ժողովուրդը էյֆորիայի մեջ է:Ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն Ձեր համայնքի բնակիչները:

-Այսօրվա դրությամբ փոփոխություններ շատ կան: Լավատես եմ, կարծում եմ՝լավ կլինի, որովհետև պարզ երևում է, որ ժողովրդավարություն է տիրում: Յուրաքանչյուր ոք կարող է իր կարծիքը բարձրաձայնել:Համենայնդեպս, մեր համայնքում այդպես է:

-Եվ վերջում, Ձեր կոչը ընտրողներին:

-Ես կոչ եմ անում իմ ընտրողներին իրենց ձայնը տալ համար 2-ին: Վստահե՛ն և պահանջե՛ն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One