Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 6 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.83 AMD
EUR =529.15 AMD
Երիտասարդությունը մեր վաղվա օրն է և նրանք միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն...
11.02.19 18:31
Երիտասարդությունը մեր վաղվա օրն է և նրանք միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն...

Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում փետրվարի 17-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցությունն ընթանում է չորս թեկնածուների միջև։

Նախընտրական ծրագրերի և մի շարք այլ հարցերի շուրջ Slaq.am-ը զրուցեց Օհանավանի համայնքապետի թեկնածու Ջանիկ Խալաթյանի հետ։

-Պարոն Խալաթյան լինելով մասնագիտությամբ բժիշկ ինչպե՞ս որոշեցիք մուտք գործել  քաղաքականություն, և մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին։

-Նման որոշում կայացնելը հեշտ չէր, գաղափարը եղել է իմ ընկերներինը, հարազատներինը ու համագյուղացիներինը։

Ես ժամանակավոր եմ դադարեցրել բժշկի իմ մասնագիտությունը,  քաղաքականության մեջ խորանալու նապատակ չկա։

- Կխնդրեմ ներկայացնել  թե ինչ աշխատանքային ուղի եք անցել.

- 2013-2016թթ․ անցել եմ կլինիկական օրդինատուրա Ս․Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում և  ստացել  ակնաբույժի որակավորում։

2016թ․ -ից առ այսօր աշխատում եմ   «Ապարան» ԲԿ  ՓԲԸ – ում՝        որպես բժիշկ-ակնաբույժ։

2016թ․ ակտիվ մասնակցություն եմ ունեցել Առաքելություն Հայաստան բարեգործական ծրագրին՝ Տավուշի մարզում։

-Շատ դեպքերում մարզերից, երբ երիտասարդները գնում են Երևան սովորելու այլևս հետ չեն վերադառնում և իրենց գործունեությունը շարունակում են մայրաքաղաքում, բայց Ձեր դեպքում տեսնում ենք հակառակ պատկերը, ի՞նչպես որոշեցիք Ձեր հարազատ համայնքում ծավալել գործունեություն։

-Մարզից դուրս աշխատելու առաջարկներ ունեմ մինչ օրս,առաջարկներ կան Ռուսաստանից, Եվրոպայից,  բայց ինձ համար շատ դժվար է կտրվել իմ համայնքից, այստեղ ավելի հարազատ է ինձ համար։

-Պարոն Խալաթյան կնշե՞ք համայանքապետի ընտրություններին ի՞նչ կարգախոսով եք մասնակցում և ի՞նչ ծրագրեր ունեք կապված համայնքի զարգացման հետ, որոնք ընտրվելու դեպքում կյանքի կկոչեք:

-Միասնական ուժերով զարգացնենք մեր Օհանավանը։

Նախընտրական ծրագրից պետք է առանձնացնեմ կրթության և սպորտի զարգացումը համայնքում, քանզի դա է համայնքի զարգացման հիմքը։

Լինելով բժիշկ բնականաբար ամեն բան կանեմ,որպեսզի առողջապահության ոլորտը հասնի շատ բարձր մակարդակի։

Իհարկե նաև պետք է հետևողական աշխատանքներ իրականացնենք գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ։ Գյուղացին մթերման խնդիր ունի այժմ, որը պետք է լուծվի,ինչպես նաև գյուղատնտեսական ապահովագրություն ենք ցանկանում ներդնել։ Պետք է բարելավենք գյուղատնտեսական նշանակության ճանապարհները։ Ինչպես նաև՝ շատ այլ  ծրագրեր։

-Պարոն Խալաթյան դուք լինելով երիտասարդ , ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդների մուտքը քաղաքականություն, ինչպես նաև նոր ծրագրերին և գաղափարներին։

-Մեր ծրագրերի մեջ է մտնում երիտասարդների ակտիվ ներգրավվումը համայնքի խնդիրների լուծմանը։ Երիտասարդությունը մեր վաղվա օրն է և նրանք միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն։

-Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, որպեսզի երիտասարդների համար գյուղում էլ ավելի հետաքրքիր լինի, ինչպես նաև կարողանան իրենց ժամանացը ապահովել։

-Պետք է ստեղծվեն զբաղվածության կենտրոններ, որ հետաքրքրությունը ավելի շատ լինի:

-Արագածոտնի մարզում փորձում են զարգացնել նաև տուրիզմը, ձեր գյուղում կա պատմական եկեղեցի, դուք ին՞չ ծրագիր ունեք հենց զբոսաշրջությունը զարգացնելու համար:

-Պատմամշակութային կոթողներ շատ ունենք , թե՛ եկեղեցին, թե՛ հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրը , բայց այդ  ոլորտը նույնպես զարգացնելու կարիք ունի :

 

- Ի՞նչ կցանկանայիք ասել Ձեր ընտրողին՝ համագյուղացիներին:

 

-Կոչ եմ անում մասնակցեն ընտրություններին, լինեն միասնական  և թող յուրաքանչյուր ոք ընտրություն կատարի իր խղճի թելադրանքով: 

Ունեմ  ակտիվ կապեր արտերկրի հետ. օգտագործելով նաև այդ հնարավորությունը,  ընտրվելու դեպքում,  կփորձեմ  ներդրումներ բերել իմ համայնք:

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը մյուս թեկնածուների համեմատ

 

Ես որևէ մեկին չեմ կարող թերագնահատել, ամեն դեպքում բարձր եմ գնահատում հնարավորություններս, իսկ թե ինչ կլինի՝ ցույց կտան ընտրությունների արդյունքները :  

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One