Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 18 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Տիգրան Խաչատրյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալները, ոգևորիչ համարել աճի դինամիկան
11.02.19 18:30
Տիգրան Խաչատրյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալները, ոգևորիչ համարել աճի դինամիկան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։ Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նախարար նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել և ընդգծել, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերելու այն բոլոր հարցերում, որտեղ կզգացվի օժանդակության կարիքը։ Կողմերը քննարկել են հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալները, ոգևորիչ համարել աճի դինամիկան՝ քննարկելով նաև Հայաստանից Չեխիա արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել նաև Չեխիայում կայանալիք Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված տնտեսական համագործակցության և գործարար հնարավորությունների համաժողովի վերաբերյալ։ Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Չեխիայի դեսպանն անդրադարձել են տնտեսության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցությունը և ներդրումների ներգրավումը։ Նախարար Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսվող այն դրույթները, որոնք մեր երկրում բիզնես գործունեությունը կդարձնեն առավել գրավիչ, կբարձրացնեն մրցունակությունը։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One