Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 26 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.56 AMD
EUR =542.00 AMD
Անվտանգության խորհրդի անդամները հանդիպել են ԵԱՀԿ պատվիրակության հետ
11.02.19 17:08
Անվտանգության խորհրդի անդամները հանդիպել են ԵԱՀԿ պատվիրակության հետ

Անվտանգության խորհրդի անդամները հանդիպել են ԵԱՀԿ պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացանք Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջից:

«Սույն թվականի փետրվարի 11-ին, Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով ներկաներին՝ ԱԽ քարտուղարի խորհրդական Ա. Մարգարյանը ներկայացրեց Անվտանգության խորհրդի և ԱԽ գրասենյակի կառուցվածքն ու գործառույթները՝ այդ համատեքստում ընդգծելով անվտանգության քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությանը:

Անդրադարձ կատարվեց ԱԽ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության փորձին ու զարգացման հնարավորություններին:

ԵԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին անվտանգության ոլորտում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը միտված գործընթացներում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում»:

 
 
 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One