Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =487.50 AMD
EUR =551.07 AMD
Արցախի կարգավիճակի, անվտանգության սխեմայի վերաբերյալ Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի իշխանությունների հետ․ Թևան Պողոսյան
11.02.19 17:14
Արցախի կարգավիճակի, անվտանգության սխեմայի վերաբերյալ Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի իշխանությունների հետ․ Թևան Պողոսյան

Երբ ասում են՝ Արցախը պետք է բանակցությունների սեղան վերադառնա, ես հասկանում եմ՝ դա լինելու է այն ժամանակ, երբ մենք խոսենք հարցի կարգավորման մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը։

«Հայաստանը Տավուշի մարզում և Նախիջևանի հատվածում ունի առաջնագիծ, սահման, որտեղ Ադրբեջանի հետ կարող է քննարկել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ խնդիրները։ Բաժանում կա. Արցախի կարգավիճակի, ընդհանուր անվտանգության սխեմայի, ամեն ինչի վերաբերյալ Ադրբեջանը Արցախի հետ պետք է բանակցի։ Բայց ընդհանուր տարածաշրջանում Հայաստանն ունի շահեր, որոնց շուրջ մենք պատրաստ ենք բանակցել, այդ խնդիրների մասին խոսել։ Բանակցային դաշտի բաժանումը ես այսպես եմ պատկերացնում»,-նշեց Թ․ Պողոսյանը։  

Նա հույս հայտնեց, որ այն, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է մայիսի 9-ից մինչև այսօր, քիչ-քիչ կամրագրվի ոչ միայն մեր հանրության պատկերացումներում, այլ նաև միջազգային հանրության մոտ։ «Այն լեգիտիմությունը, որն ունեն Հայաստանի իշխանություններն այսօր, ոչ թե թույլ են տվել մանևրելու տարբեր խաղերում, այլ առնվազն նեղացրել են Արցախի դաշտում նրանց լիազորությունները։ Ինքը դա խոստացել է, մենք դրա համար քվեարկել ենք»,-նշեց բանախոսը։

Նրա խոսքով՝ արցախյան հարցի հանգուցալուծման միակ ճանապարհը բանակցություններն են, որևէ մեկը զիջումների չի գնալու․ «Ցանկանո՞ւմ եք, նստեք բանակցությունների Հայաստանի հետ տարածաշրջանային անվտանգության մասով, Ադրբեջանի հետ՝ Արցախի։ Եվ ես ուրախ եմ, որ կա այս ընկալումը։ Հայաստանը, միևնույն է, մնալու է Արցախի անվտանգության երաշխավորը և իր պարտականությունների շրջանակում աշխատելու է»:

 

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ չի նստի Արցախի հետ, Թևան Պողոսյանն արձագանքեց․ «Այս հարցը լսելիս ես միանգամից մտաբերում եմ 1921 թ․-ից սկսած հարցի զարգացումը։ Սովետական շրջանում մի բան արին, մինչև այդ չէին բանակցում, 88-ին չէին բանակցում կամ Մոսկվա էին գնում, պատերազմ տեղի ունեցավ իրենց հրահրմամբ, հայկական կողմը հաղթեց, ադրբեջանական կողմը Բիշքեկում ստորագրեց պայմանագիր նաև Արցախի հետ։ Միակ փաստաթուղթը, որը կյանքի է կոչվել, եռակողմ պայմանագիրն է, իսկ մնացածը, որտեղ չկա Արցախի ստորագրությունը, կյանքի չի կոչվել։ Հիմա եթե ինձ ասում են՝ երբեք չի լինելու դա, ասում եմ՝ արել եք։ Կարծում եմ՝ այս հարցում միակ լուծումը կարող են լինել բանակցությունները»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One