Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =487.50 AMD
EUR =551.07 AMD
Բելգիայում «դեղին բաճկոնների» ակտիվիստները հարձակվել են նախկին վարչապետի տան վրա
11.02.19 16:55
Բելգիայում «դեղին բաճկոնների» ակտիվիստները հարձակվել են նախկին վարչապետի տան վրա
Բելգիայում «դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստները հարձակվել են երկրի նախկին վարչապետ Էլիո Դի Ռուպոյի տան վրա, փոխանցում է  Le Soir-ը:
 
Ցուցարարները թակել են դուռը, ապա արկղեր են նետել տան ուղղությամբ` վնաս հասցնելով շինությանը:
 
Ոստիկանությունն արձագանքել է միջադեպին և ձերբակալել ակցիայի ավելի քան 30 մասնակցի:
 
«Դեղին բաճկոնները» բողոքի ցույցեր են անցկացրել Բելգիայի Մոնս քաղաքում: Սկզբում ակցիան խաղաղ է եղել, սակայն աստիճանաբար ցուցարարների գործողություններն ավելի ագրեսիվ դարձել:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One