Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 26 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.56 AMD
EUR =542.00 AMD
Իվանկա Թրամփը խոստացել է Վրաստան այցելել
11.02.19 16:28
Իվանկա Թրամփը խոստացել է Վրաստան այցելել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հնարավոր է՝ Վրաստան այցելի, գրում է apsny.ge-ն:


Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի նախագահ Նինո Զամբախիձեի հայտարարության համաձայն, որն ԱՄՆ-ում ներկա է գտնվել կին առաջնորդների հետ Դոնալդ Թրամփի հանդիպմանը, Իվանկա Թրամփը խոստացել է, որ Վրաստան կայցելի և տեղում կծանոթանա այն նախագծերի հետ, որոնք ամերիկյան պետությունն իրականացնում է Վրաստանում:


ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է տարբեր երկրներից ժամանած կին առաջնորդների, այդ թվում՝ Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի ղեկավարին: Զամբախիձեն նախագահ Թրամփին ու ներկաներին պատմել է այն մասին, թե ինչպես է իր կյանքը փոխել ԱՄՆ կառավարությունից ստացած դրամաշնորհը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One