Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =487.50 AMD
EUR =551.07 AMD
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը Թուրքիայում է. կանցկացվի 4 հանդիպում
09.02.19 19:45
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը Թուրքիայում է. կանցկացվի 4 հանդիպում

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը մեկնել է Բելեք, Անթալիա և մինչև փետրվարի 23-ը մարզումային հավաք: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմի կազմում Թուրքիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ՝ Երմակով Վսևոլոդ, Հովհաննիսյան Սոկրատ:

Պաշտպաններ՝ Աղվան Դավոյան, Շախնազարյան Արամ, Պրլյևիչ Մարկո, Միքայելյան Արտյոմ, Մարգարյան Ժիրայր, Ամիրյան Արթուր, Վարդանյան Հակոբ, Ուռուշանյան Սերյոժա:

Կիսապաշտպաններ՝ Մուրադյան Կարեն, Վերանյան Խորեն, Մկրտչյան Ռուդիկ, Շաբանի Բունջամին, Միրզախանյան Արտուշ, Ասլանյան Արման, Ծատուրյան Առլեն, Միսակյան Ռաֆիկ, Դարբինյան Ալբերտ:

Հարձակվողներ՝ Բակայոկո Մուսա, Մուրադյան Արամ, Ղանդիլյան Դավիթ:

Հավաքի ընթացքում «Շիրակն» ընկերական հանդիպումներ կանցկացնի «Լյունբուի» (Դանիա) հետ՝ փետրվարի 11-ին, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ-2»-ի (Ռուսաստան) հետ՝ փետրվարի 14-ին, «Անդիժանի» (Ուզբեկստան) հետ՝ փետրվարի 18-ին և «Ակժայիկի» (Ղազախստան) հետ՝ փետրվարի 22-ին: 

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One