Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
«Դավիթ Անանյանի՝ այս փոփոխության առաջարկը միտված է ինձ աշխատանքից այս կերպ հեռացնելուն». Կարեն Կարապետյան. 168.am
08.02.19 21:16
«Դավիթ Անանյանի՝ այս փոփոխության առաջարկը միտված է ինձ աշխատանքից այս կերպ հեռացնելուն». Կարեն Կարապետյան. 168.am

Փետրվարի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով կառուցվածվածքային փոփոխություններ տեղի ունեցան Պետական եկամուտների կոմիտեում։ Որոշվեց կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլել` ստեղծելով հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։

Այս փոփոխության նպատակահարմարության մասին 168.am-ը զրուցեց ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության (ՕՀՎ) պետ Կարեն Կարապետյանի հետ, ում գործունեությունը, ըստ նրա, խոչընդոտվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կողմից։


 – Հայտնի է, որ Ձեր գործունեությունը կասեցված է արդեն հայտնի պատճառներով։ Այնուամենայնիվ, որպես դեռ ՕՀՎ դե յուրե պետ՝ ի՞նչ կարծիք ունեք երկու ստորաբաժանումների միավորման մասին։

– Քանի որ հետաքննության վարչությունը հետաքննում է ՊԵԿ բոլոր ստորաբաժանումներից ստացված անհրաժեշտ նյութերը, այլ ոչ թե՝ միայն ՕՀՎ-ի, ուստի իր կարգավիճակով այն պետք է լինի անկախ, առանձին կառուցվածքային ստորաբաժանում։  Նույն հաջողությամբ և նույն տրամաբանությամբ կարող էին այն միավորել ստուգումների կամ այլ վարչության հետ։ Դեռևս նախորդ իշխանության ժամանակ մի անգամ արդեն միավորվել են ստորաբաժանումներ՝ կոնկրետ անցանկալի մարդուց ազատվելու սուբյեկտիվ նպատակի համար, բայց հասկացել են, որ դա սխալ որոշում է։ Բացի դրանից, ՊԵԿ կանոնադրությունն ու կառուցվածքը վարչապետը հաստատել է 2018թ. հունիսին, և այն ժամանակ այս անհրաժեշտությունը չկար։ Ուրեմն ինչո՞ւ է դա հիմա արվում։ Ակնհայտ է, որ այդ փոփոխությունը միտված է ինձ աշխատանքից այս կերպ հեռացնելուն, քանի որ Դավիթ Անանյանի համար այլ ճանապարհներ չեն մնացել այլևս։ Ես կարծում եմ, որ Անանյանը վարչապետին հերթական անգամ թյուր հիմնավորումներ է տրամադրել՝ ճիշտ չներկայացնելով երկու ստորաբաժանումների գործառույթները, այլապես դժվար թե նա այդ որոշումը կայացներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 
 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One