Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =487.50 AMD
EUR =551.07 AMD
Մահացել է Էրքյուլ Պուարոյին մարմնավորած հայտնի բրիտանացի դերասան Ալբերտ Ֆիննին
08.02.19 20:40
Մահացել է Էրքյուլ Պուարոյին մարմնավորած հայտնի բրիտանացի դերասան Ալբերտ Ֆիննին

Կարճատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի բրիտանացի դերասան Ալբերտ Ֆիննին: Ինչպես հայտնում է BBC News-ը, «Օսկարի» հնգակի հավակնորդը կյանքից հեռացել է 88 տարեկան հասակում: 

Իր կարիերան դերասանը սկսել է «Շեքսպիրի թագավորական ընկերություն» խոշորագույն թատրոնում, այնուհետև նշանակալի դերեր է կերտել նաև կինոյում:

Նա մարմնավորել է Էրքյուլ Պուարոյի դերը «Սպանություն Արևելյան ճեպընթացում» ֆիլմում, խաղացել է գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող 23-րդ «Սքայֆոլ» և այլ ֆիլմերում:

Դերասանի ընտանիքի խոսնակը հայտնել է, որ նա մահացել է կարճատև հիվանդությունից հետո խաղաղ պայմաններում՝ հարազատներով շրջապատված:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One