Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
«Իրանական գազի առաջարկ գոյություն չունի». փորձագետ. 168.am
28.01.19 09:32
«Իրանական գազի առաջարկ գոյություն չունի». փորձագետ. 168.am

Ռուսական գազի թանկացման պայմաններում հաճախակիացել են քննարկումները, որ իրանական գազը կարող է ավելի շահավետ լինել Հայաստանի համար: Սահմանին, հիշեցնենք, ռուսական գազի գինն այժմ 165 դոլար է՝ 1000 խմ-ի համար, իսկ իրանական գազի հնարավոր գին նախկինում նշվել էր 160 դոլարը:

Հայաստանում էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս իրավիճակում իրանական գազն ավելի շահավետ չէ մեզ համար:

«Ոչ, որովհետև իրանական առաջարկ գոյություն չունի։ Գոյություն ունեն խոսակցություններ, իսկ առաջարկ գոյություն չունի»,- պատասխանեց նա։

Մեր դիտարկմանը, որ, եթե Հայաստանը հետաքրքրություն ներկայացնի, առաջարկը չի լինի, Ա.Մարջանյանը նշեց, որ Իրանը 70 մլն-անոց բնակչությամբ տարածաշրջանային հզորագույն երկիր է, և շատ բնական կլիներ, որ նմանատիպ հարցերի ռազմավարական նախաձեռնողականությունը գար Իրանից, ոչ թե Հայաստանից. «Կարծում եմ՝ այստեղ շտապելու բան առանձնապես չունենք»։

Անդրադառնալով մոռացության մատնված իրանական գազը Հայաստանի ու Վրաստանի տարածքով Եվրոպա հասցնելու նախագծին՝ Ա.Մարջանյանը նշեց, որ այդ շատ հեռանկարային ծրագիրը բախվեց մի շարք բարդությունների.

«Մոտ 3 տարի առաջ ես ասել էի, որ այդ ծրագիրը շատ չուզողներ ունի, և շատ դժվար կլինի դրա իրականացումը: Եվ ահա այս 3 տարիները դա ապացուցեցին: Թիվ մեկ՝ առաջին չուզողները թուրք-ադրբեջանական տանդեմն է, որովհետև այն մեծ հաշվով ունակ է ապաշրջափակել Հայաստանը, դուրս հանել ՀՀ-ն էներգետիկ բլոկադայի ճիրաններից: Ցավոք, այդ ծրագիրը դեռ մոտ չէ իրականացմանը:

Բայց Հայաստանի ու Վրաստանի համար այն միշտ արդիական է, այլ հարց է, որ առկա աշխարհաքաղաքական խոչընդոտները կարող են մի պահ թուլանալ կամ նույնիսկ վերանալ: Այդ պահը պետք է օգտագործել: Բայց այս պահին դա չի նշմարվում: Ամեն դեպքում, իհարկե, պետք է զգոն լինել և շատ արագ օգտվել նման հնարավորությունից»:

168.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One