Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Մեր հայրենակիցները կրկին կպայքարեն «Գրեմմիի» համար
26.01.19 15:40
Մեր հայրենակիցները կրկին կպայքարեն «Գրեմմիի» համար

Լոս Անջելեսի Staples կենտրոնում փետրվարի 10-ին կայանալիք Գրեմմիի 61-րդ երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունում ներկայացված են հայազգի երկու երաժիշտներ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը եւ ջութակահար, դիրիժոր Փիթեր Օունջյանը՝ համապատասխանաբար «Օպերային ստեղծագործության լավագույն ձայանագրություն» ու «Լավագույն դասական հավաքածու» անվանակարգերում: «Առավոտը» հանդիպեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ: – Մաեստրո, եթե չենք սխալվում, միակ հայ դիրիժորն եք, որը Գրեմմիի է ներկայացվում արդեն երրորդ անգամ…

– Առաջինը 2014-ին էր՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ ամերիկացի տենոր Լաուրենս Բրաունլիի հետ Ռոսինիի օպերաներից արիաների ձայնագրման համար, 2017-ին՝ Դմիտրի Խվորոստովսկու եւ Սանկտ Պետերբուրգի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար: Ընդ որում՝ 2015թ. Դմիտրիի մոտ ուղեղի քաղցկեղ ախտորոշումից հետո նա ինձ ասաց, որ երկու գործ պետք է հասցնի ձայնագրել մինչեւ այն պահը, երբ այլեւս չի կարողանա երգել: Դա Սվիրիդովի վոկալ շարքն էր եւ «Ռիգոլետոն»: 

Մանրամասն՝  aravot.am


Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One