Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.40 AMD
EUR =539.06 AMD
«Հայաստանը տնտեսական հեղափոխության է պատրաստվում, Փաշինյանն առաջարկում է վերանայել ԵԱՏՄ տարածքում էներգակիրների սակագները». «Կոմերսանտ»
26.01.19 11:40
«Հայաստանը տնտեսական հեղափոխության է պատրաստվում, Փաշինյանն առաջարկում է վերանայել ԵԱՏՄ տարածքում էներգակիրների սակագները». «Կոմերսանտ»

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցն առաջին հայացքից Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովից հետդարձի ճանապարհին մի փոքրիկ կանգառ էր թվում: Պաշտոնապես Ռուսաստան նրա այցի նպատակը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նիստում ելույթն էր: Ինչպես նշել էր Նիկոլ Փաշինյանին դիմավորած ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, սա առաջին դեպքն է, երբ ԵԱՏՀ գրասենյակ է այցելում ԵԱՏՄ անդամ երկրի առաջնորդ, գրում է «Կոմերսանտ»-ի հոդվածագիր Կիրիլ Կրիվոշեևը:


Ընթացիկ տարում ԵԱՏՄ-ում, ինչպես հոդվածագիրն է գրում, կառույցի ամենափոքր անդամ Հայաստանն առանցքային դեր ունի: Առաջին հերթին՝ Տիգրան Սարգսյանը պահպանում է իր պաշտոնը ԵԱՏՀ-ում (2020 թվականին այդ պաշտոնը կզբաղեցնի այլ մեկը): Երկրորդը՝ հունվարի 1-ից Երևանը ստանձնել է ԵԱՏՄ-ում նախագահությունը: Օգտվելով նման հարմար առիթից՝ Երևանը մտադիր է առաջ տանել իրեն ձեռնտու մի շարք նախաձեռնություններ: Դրանք երեկ Նիկոլ Փաշինյանը թվել է իր ելույթում:


«Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն՝ ուղղված համակարգված էներգետիկ քաղաքականության վարմանն ու էներգառեսուրսների ու դրանց տարանցման համար գնագոյացման զգայուն հարցի շուտափույթ լուծմանը՝ ոչ խտրական հիմքի վրա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նա նաև կարևոր խնդիր էր համարել «միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը»: Հոդվածագիրը նշում է, որ էներգառեսուրսների, մասնավորապես գազի գնի հարցը չափազանց հիվանդագին թեմա է Երևանի համար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One