Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.40 AMD
EUR =539.06 AMD
Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
22.01.19 09:56
Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը: Արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, ինչպես նաև մոտ 0.3 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One