Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 23 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.60 AMD
EUR =534.80 AMD
Կիեւում ընթանում է Հայկական մշակույթի շաբաթը
20.01.19 23:45
Կիեւում ընթանում է Հայկական մշակույթի շաբաթը

Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին եւ Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվում են Ուկրաինայի մայրաքաղաքում «Հայկական մշակույթի շաբաթի» շրջանակներում:

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հունվարի 19-ից 25-ը Կիեւում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մշակույթի, կերպարվեստի, երաժշտության, կինոյի եւ պոեզիայի սիրահարների շրջանում:

Կազմակերպիչները նշում են, որ հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան եւ Ժողովուրդների բարեկամության գրադարաններում, ինչպես նաեւ Կինոյի տանը: Միջոցառումների ծրագիրը ներառում է համերգներ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, գրական եւ երաժշտական երեկոներ ու ֆիլմադիտումներ՝ նվիրված հայկական մշակույթի ակնառու գործիչներին:

«ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը հաղորդել է պարբերականին, որ միջոցառումների կազմակերպիչներն են «ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միությունը, Parajanov-ART-ը, Կիեւում Պոդոլսկի շրջանի պետական վարչակազմի մշակույթի, զբոսաշրջության եւ մշակութային ժառանգության պահպանման բաժինը, Կիեւի հրեական համայնքի ստեղծագործական նախաձեռնությունների կենտրոնը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One