Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Աշոտյանը՝ «Առաջին դեմքից». «Փաշինյանի եւ իր շրջապատի հագուկապը, կյանքի որակը իշխանափոխությունից հետո փոխվել է տեսանելի». .aravot.am
20.01.19 16:36
Աշոտյանը՝ «Առաջին դեմքից». «Փաշինյանի եւ իր շրջապատի հագուկապը, կյանքի որակը իշխանափոխությունից հետո փոխվել է տեսանելի». .aravot.am

«Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանից նախ փորձեցինք պարզել՝ ի՞նչ էր զգում 2018-ի ապրիլի 23-ին՝ տեսնելով փողոցներում ցնծությունը նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Ի պատասխան պրն Աշոտյանը մասնավորապես պատմեց. «Հագեցած օր էր՝ անսպասելի վայրիվերումներով: Երբ գիշերվա կեսին մեքենայով վերադառնում էի տուն՝ քաղաքի փողոցներում տեսնելով այդ ուրախությունը, ցնծությունը՝ մտածում էի, թե երբ է գալու ժամանակը, որ հանրությունը «սառի» ու ռեաբիլիտացիայի ենթարկի քաղաքական այն առաջնորդի անունը, որի հրաժարականով ուրախանում էր»:

Հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ երբ կգա այդ ժամանակը ու ՀՀԿ փոխնախագահը նախ պատասխանեց. «Բավական տեղեկացված մարդ եմ համաշխարհային, քաղաքական պատմությունից ու շատ լավ գիտեմ «քաղաքական ֆիզիկայի» կանոնները՝ այն, ինչ արագ տաքանում է, շատ արագ հետո սառում է: Եվ սառելուց հետո մնում են ճեղքեր»:

Չուզենալով ժամանակային կանխատեսում անել՝ պրն Աշոտյանը նաեւ պնդեց, թե այդ իրադարձություններից 9 ամիս անց «Նիկոլ Փաշինյանի վարկանիշն առնվազն 1/3-րդով նվազել է»: Համաձայնելով դիտարկմանը, թե բնական է, որ գործող իշխանության վարկանիշը կարող է նվազել՝ մեր զրուցակիցն «անբնական» որակեց «մարդկանց սրտերը զանազան հեքիաթներով, խոստումներով ստերով տաքացնելով» իշխանության գալը, եւ թվարկեց նման մի քանի խոստում. «Այս 9 ամիսների ընթացքում որեւէ մեկը չտեսավ, որ վերացվեն կարմիր գծերը, իսկ մինչ այդ ասում էին, թե դրանք նախորդ իշխանության բիզնեսն են ու խոստում էին տալիս վերացնել: Նույնը կարելի է ասել տեսախցիկների մասին: Ասում էին, թե նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը 50 տոկոսանոց փայատեր է բոլոր խոշոր բիզնեսներում: Ինչպես տեսնում եք՝ նման «բացահայտումներ» տեղի չունեցան:

Ասում էին, թե գազի գինն ուռճացված է եւ էժանացնելու տեղ ունի՝ պարզվում է, որ գազի գինը դեռ բարձրանալու է՝ մի բան էլ ավելին: Ասում էին, թե բյուջեն կավելացնեն 1 մլրդ դոլարով շատ կարճ ժամանակահատվածում: Բայց նման բան գոյություն չունի 2019-ի պետբյուջեում: Ասում էին, թե Հայաստանը կդառնա «տնտեսական բումի» երկիր եւ խորհրդարանական հապճեպ ընտրությունների կազմակերպումը պայմանավորում էին դրանով, որ ներդրողներ կան, որոնք սպասում են: 40 օր անցել է ԱԺ ընտրություններից՝ կառավարությունը գլոբալ առումով դեռ մատը մատին չի տվել»: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One