Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 18 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Առաջնագծում ամեն երիտասարդի մահվան դեպքից հետո ես միշտ եմ հայտարարել, որ առաջնագծում ծառայությունների փոփոխություն պետք է կատարել․ Անդրանիկ Քոչարյան
17.01.19 12:52
Առաջնագծում ամեն երիտասարդի մահվան դեպքից հետո ես միշտ եմ հայտարարել, որ առաջնագծում ծառայությունների փոփոխություն պետք է կատարել․ Անդրանիկ Քոչարյան

Առաջնագծի կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը վաղուց հասունացել է, և ինժեներական ամբողջ համակարգը պետք է վերակառուցվի, վերադասավորվի և այնտեղ ծառայության փոփոխություն իրականացնել՝ երիտասարդներին փոխարինեն պայմանագրայինները, այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաննաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Քոչարյանը պաշտպանության նախկին փոխնախարարն է եղել:

 

«Առաջնագծում ամեն երիտասարդի մահվան դեպքից հետո ես միշտ եմ հայտարարել, որ առաջնագծում ծառայությունների փոփոխություն պետք է կատարել: Իմ տեսակետը ներկայացրել եմ զինվորական ընկերներիս, ովքեր բոլորն էլ կողմ են, սակայն միակ արգումենտը, որ ընդդիմանում էին, տնտեսական, ֆինանսական միջոցների բացակայությունն է: Պետք է քննարկել այդ հարցը, բայց կարծում եմ, որ կարելի է գտնել տարբերակ՝ հաշվի առնելով, որ առաջնագծի փոփոխությունը կարող է տալ տնտեսական էֆեկտ, եթե առաջնագծի զինծառայողները ստանան արժանապատիվ աշխատավարձ, բնականաբար, դա կներդնեն տվյալ տարածքում, կմոտենցնեն իրենց ընտանիքներն իրենց ու շարժ կլինի: », - ասաց Քոչարյանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One