Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =487.50 AMD
EUR =551.07 AMD
Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց
17.01.19 12:49
Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց

Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են իրականացում: Այս անգամ ցույցի մասնակիցները հավաքվել են կառավարության դիմաց, բայց պահանջները նույնն են: Ավտոներկրողներին անհանգստացնում է 2018 թվականի ամռանը կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ ավտոմեքենայի նվիրատվությունը պետք է հարկվի: Ավտոներկրողները ՊԵԿ նախագահին քննադատում են նաև նախորդ տարվա ընթացքում հսկիչ գներից 30% պակաս մաքսազերծումը վերացնելու համար: Ըստ նրանց՝ 2019-ի համար էլ մաքսազերծման գներն ավելացել են շուրջ 500 դոլարով: Ավտոներկրողները հունվարի 11-ին բողոքի ակցիան էին նախաձեռնել Բրազիլիայի հրապարակում՝ պահանջելով մաքսազերծման գների իջեցում և վարչապետ պաշտոնակատարի հետ խոստացված հանդիպման կազմակերպում, որի ընթացքում կներկայացնեն իրենց բողոքներն ու առաջարկները: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չկայանալու դեպքում ավտոներկրորղները հայտարարել են, որ կվերսկսվեն բողոքի գործողությունները:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One