Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.94 AMD
EUR =528.10 AMD
Երևանում քաղաքացին հոգեկան անհավասարակշիռ վիճակում սպառնացել է ինքնասպանություն գործել
17.01.19 13:10
Երևանում քաղաքացին հոգեկան անհավասարակշիռ վիճակում սպառնացել է ինքնասպանություն գործել

Հունվարի 17-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Ա. Ե.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One