Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.41 AMD
EUR =557.52 AMD
Մելբուռնում ոստիկանական բաժանմունք ներխուժած տղամարդը պահանջել է վերադարձնել իրենից առգրաված թմրանյութերը
12.01.19 23:50
Մելբուռնում ոստիկանական բաժանմունք ներխուժած տղամարդը պահանջել է վերադարձնել իրենից առգրաված թմրանյութերը

Տղամարդը աղմուկով ներխուժել է Մելբուռնի ոստիկանական բաժանմունք և պահանջել վերադարձնել թմրանյութերը՝ տեղեկացնում է AAP-ն։

Սկզբում տղամարդը ավտոմեքենայով ներխուժել է հետիոտնի հատված, հետո հարվածել Ռիչմոնդի ոստիկանության բաժնի շենքի առջևի հրշեջ ջրհորդանին։ Այնուհետև մեքենայից դուրս է եկել տղամարդը և անակնկալի եկած ոստիկաններին հայտարարել, թե եկել է, որ վերցնի նախօրեին իրենից առգրավված թմրանյութերը։

Արդյունքում՝ 59-ամյա տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ խուզարկության ժամանակ նրա մոտ հերոին է հայտնաբերվել։

Հաղորդվում է նաև, որ չարաբաստիկ մեքենայի ղեկին ոչ թե նա է եղել, այլ մի կին, որը հասցվել է հիվանդանոց։ Նախատեսում են կնոջը հարցաքննել ավելի ուշ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One