Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.41 AMD
EUR =557.52 AMD
Շվեդիայում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը. կան զոհեր
12.01.19 22:50
Շվեդիայում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը. կան զոհեր

Շվեդիայի հյուսիսում վեց մարդ զոհվել, մեկը վիրավորվել է հանքարդյունահանման ընկերության բեռնատարի եւ միկրոավտոբուսի բախումից, տեղեկացնում է Ասոշիեյթիդ պրեսը։

Kaunis Iron ընկերությունում տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող գյուղում, տեղի ժամանակով ժամը 02.00-ին։ Բեռնատարի վարորդը ողջ է մնացել։

Շվեդական Aftonbladet թերթն, իր հերթին, տեղեկացրել է, որ զոհվել է միկրոավտոբուսի 6 կամ 7 ուղեւոր, որոնք օտարերկրացիներ են եղել։ Տուժածներից մեկը ուղղաթիռով հասցվել է հիվանդանոց։

Տեղի ոստիկանությունում հաստատել են պատահարի փաստը, բայց մանրամասներ չեն հաղորդել։ Նորվեգական NTB տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ զոհերի մեջ հյուսիսային երկրների բնակիչներ չեն եղել։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One