Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Ուկրաինան 6 թուրքական հարվածային անօդաչու է գնել
13.01.19 00:00
Ուկրաինան 6 թուրքական հարվածային անօդաչու է գնել

Ուկրաինան պայմանագիր է ստորագրել թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուները ձեռք բերելու մասին:

««Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնը գնել է Bayraktar TB2 թուրքական հարվածային անօդաչուները մեր բանակի համար: Ուկրաինայի զինված ուժերը հավասարեցնում ենք ՆԱՏՕ-ի չափանիշներին», - Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ գործարքի մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Ինչպես պարզաբանել է Պորոշենկոն, գնման մասին պայմանավորվածությունն ավելի վաղ ձեռք է բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում: Նրա խոսքով՝ ապագայում անօդաչուները կարող են համալրվել հրթիռային սպառազինմամբ, որը կարող է ոչնչացնել զրահատեխնիկան, ինժեներական սարքավորումներ, ինչպես նաև ծովային թիրախներ խոցել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One