Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացասաբար կանդրադառնան հանրապետության եվրասիական ինտեգրման վրա. NEWS.am
12.01.19 22:00
Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացասաբար կանդրադառնան հանրապետության եվրասիական ինտեգրման վրա.  NEWS.am

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինքն է եղել Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնողը, եւ 2016թ. ապրիլյան սրացումից հետո հայտարարում էր այն մասին, որ դա համաձայնեցված է եղել ռուսական կողմի հետ՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու նպատակով։ Այս մասին Նովոստի Արմենիա - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Սակայն, ըստ նրա, հիմա վարչապետի պաշտոնակատարն այդ հարցի շուրջ լռում է։

«Մենք ոչ միայն ընդդիմություն չունենք խորհրդարանում, այլեւ մեր իշխանությունները չունեն հստակ գաղափարախոսություն։ Այս ամենը բացասաբար է անդրադառնում Հայաստանի եվրասիական ինտեգրման գործընթացի վրա, քանի որ այն արդեն իզգոյ է դարձել ինչպես Եվրասիական տնտեսական միությունում, այնպես էլ ՀԱՊԿ-ում։ Եվ այդ ամենը՝ շնորհիվ Հայաստանի կառավարության քաղաքականության, եւ, առաջին հերթին, հենց Նիկոլ Փաշինյանի»,- պարզաբանել է Շարմազանովը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One