Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 18 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.58 AMD
EUR =555.14 AMD
Երկար տարիներ անօթևան կյանք վարած երիտասարդը BBC-ի վարկածով 2019թ.-ի ամենահեռանկարային կատարող է ճանաչվել
13.01.19 00:51
Երկար տարիներ անօթևան կյանք վարած երիտասարդը BBC-ի վարկածով 2019թ.-ի ամենահեռանկարային կատարող է ճանաչվել

Octavian բեմական անունով հանդես եկող ռեփեր Օլիվեր Գոդջին, որը երկար տարիներ անօթևան կյանք է վարել, արժանացել է 2019թ. BBC Music’s Sound ամենամյա մրցանակին, գրում է BBC-ն: Ամեն տարվա սկզբին մրցանակը շնորհվում է տվյալ տարվա աշխարհի ամենախոստումնալից կատարողին:

Հաղթողն ընտրվում է երաժշտական քննադատների և երաժշտության արդյունաբերության ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների շրջանում անցկացված հարցման արդյունքում: 

Ռեփերը ճանաչում էր ձեռք բերել 2017թ.-ին՝ Party Here երգով: Octavian-ը պայմանագիր է կնքել Black Butter Records ձայնագրման ստուդիայի հետ:

Պարբերականին տված հարցազրույցում երիտասարդը պատմել է, որ 14 տարեկանում մայրն իրեն վռնդել է տնից: «Վերջին բանը, որ ասաց հեռանալուցս առաջ, հետևյալն էր՝ «Դու կա՛մ բանտում կհայտնվես, կա՛մ հայտնի մարդ կդառնաս»,- խոստովանել է 22-ամյա Octavian-ը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One