Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
«Ես մի քիչ վատ տղա եմ». Զեյն Մալիկը նշում է 26-ամյակը
13.01.19 01:00
«Ես մի քիչ վատ տղա եմ». Զեյն Մալիկը նշում է 26-ամյակը

Այսօր՝ հունվարի 12-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում մեր օրերի ամենահայտնի երիտասարդ սրտակերներից մեկը՝ անգլիացի հայտնի երգիչ եւ երգահան Զեյն Մալիկը: One Dirction հայտնի խմբի նախկին անդամը դարձավ 26 տարեկան:

Զեյն Մալիկը, որն առավել հայտնյի է Զեյն բեմական անվամբ, հայտնիություն ձեռք է բերել 2010 թ-ին՝ մասնակցելով  բրիտանական X Factor շոուին: Նախագծից դուրս մնալուց հետո Մալիկն առաջարկ է ստանում լինել One Direction խմբի կազմում, սակայն 2015 թ-ին երիտասարդ կատարողը որոշում է լքել խումբն ու ստեղծել իր անհատական կարիերան: Նրա հայտնի հիթերից են Pillowtalk-ը, Let Me-ն, Satisfaction-ը, Dusk Till Dawn-ը, որը զուգերգ է Sia-ի հետ եւ այլն:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Զեյն Մալիկի արտահայտած մտքերից մի քանիսը:

«Ինձ համար ամեն ինչ կամ շատ սեւ է, կամ սպիտակ: Ես չեմ սիրում խաղալ մտավոր խաղեր»:

«Ես մի քիչ վատ տղա եմ: Ունեմ տատուներ ու սիրում եմ ցոփ ու շվայտ ապրել: Դե, դա իմ իմիջի մի մասն է կազմում»:

«Որոշ աղջիկներ սիրում են ասել մի բան՝ նկատի ունենալով լրիվ հակառակը: Իսկ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ. սիրում եմ, երբ ամեն ինչ ուղիղ է»:

«Երբ մարդիկ սկսում են ճնշում գործադրել ինձ վրա, ես նրանց սկսում եմ արհամարհել»:

«Կարծում եմ՝ ինձ ծանոթ բոլր մարդիկ խենթություն են համարում այն փաստը, որ ես հայտնի եմ»:

«Ես շատ ալարկոտն եմ: Պատրաստ եմ ամբողջ օրը մնալ տանն ու դիտել տարբեր DVD-ներ»:

«Հրաշսլի է, երբ շրջվում ես եւ տեսնում, որ քո ընտանիքն ամբողջովին աջակցում է քեզ»:

«Իմ մասին կարող եք ասել այն, ինչ ցանկանում եք: Ինձ դա, իսկապես, չի հուզում: Բայց երբ այդ խոսակցություններն անհանգաստացնում են ինձ հարազատ մարդկանց, ու երբ ես այդ մասին լսում եմ իմ մայրիկիցս, դա արդեն մեծ խնդիր է»:

«Ես ունեմ 3 քույր, 5 մորաքույր եւ մայրիկ: Նրանց շրջապատում մեծանալն ինձ վրա ինչ-որ ազդեցություն թողել է»:

«Ես, ասես, մի կույտ լինեն, որի մեջ ամփոփված է ամեն ինչ»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One