Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
ՌԴ-ի հետ ՀՀ ղեկավարության բարձրորակ հարաբերությունները չափազանց կարևոր են ԼՂ խնդրի համատեքստում. Մարկեդոնով
12.01.19 15:41
ՌԴ-ի հետ ՀՀ ղեկավարության բարձրորակ հարաբերությունները չափազանց կարևոր են ԼՂ խնդրի համատեքստում. Մարկեդոնով

Հայաստանի նոր իշխանությունների և Ռուսաստանի միջև պետք է կերտվեն կառուցողական հարաբերություններ, որպեսզի հնարավոր լինի կանխել հանրապետության ներսում սուր բևեռացումն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների և եվրասիական ինտեգրման վերագնահատումը: «Քաղաքական անցումներն ու կոնֆլիկտները Հարավային Կովկասում» պարբերականում նման տեսակետ է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Նոր ղեկավարության հետ բարձրորակ հարաբերությունները չափազանց կարևոր են ԼՂ հարցի կարգավորման համատեքստում: Դրանց շնորհիվ Երևանը կկարողանա հաղթահարել բանակցություններում առկա լճացումն ու վերադառնալ Բաքվի հետ իմաստալից երկխոսությանը»,- նշում է քաղաքագետը:

Ըստ Մարկեդոնովի՝ անհրաժեշտ է մշակել ռուս-հայկական հատուկ ինտեգրացիոն փաթեթ, որը կամուրջ կդառնա ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:

«Չնայած այս հարցը ուղղակիորեն չի առնչվում կոնֆլիկտի կարգավորմանը, այս «և-և» մոդելը և Մոսկվայի ու Բրյուսելի միջև բացահայտ նախընտրանքի մերժումը կարևոր ռազմավարություն է՝ հաշվի առնելով  ՌԴ-Արևմուտք պրագմատիկ հարաբերությունների հեռանկարները»,-շարունակում է նա:

ԼՂ հակամարտության համատեքստում Մարկեդոնովը նշում է, որ պետք է ակտիվացնել Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ գործընթացները՝ ԵԱՀԿ ՄԽ խմբի ձևաչափին զուգահեռ: Ըստ նրա՝ «այս ձևաչափին հաջողվել է Երևանին ու Բաքվին հեռու պահել Հարավային Օսիայի սցենարի կրկնությունից և նույնիսկ փոխադարձ համաձայնության հասնել մարդասիրական հարցերում, ինչպես նաև ընդհուպ մոտենալ «հիմնական սկզբունքների» շուրջ փոխզիջմանը»:

«Ի լրումն ռուսական աճող մասնակցությանը՝ այս ձևաչափը Մոսկվային թույլ կտա պահպանել համագործակցային կապերը ԵԱՀԿ ՄԽ խմբի երկու համաքնախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, որոնք պատրաստ են այս ուղղությամբ Ռուսաստանի հետ համագործակցությանը: Այս համատեքստում Ռուսաստանի արդյունավետությունը կուժեղացնի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահությունը և կնպաստի ավելի լայն միջազգային խնդիրների լուծմանը»,-շեշտում է Մարկեդոնովը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One