Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 23 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.60 AMD
EUR =534.80 AMD
«Փոքրիկ երգիչների» շենքը վթարային է դարձել հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետևանքով. մշակույթի փոխնախարար
12.01.19 13:48
«Փոքրիկ երգիչների» շենքը վթարային է դարձել հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետևանքով. մշակույթի փոխնախարար
«Փոքրիկ երգիչների» շենքը (Արամի23) վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: «Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ)․ անհասկանալի է պարոն Մեսչյանի՝ Մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ Մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից: Արամի 23-ի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետևանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ Մշակույթի նախարարություն չի ներկայացվել: Հ.Գ. դեռ օգոստոսին Մշակույթի նախարարությունը դատախազություն է դիմել հուշարձան շենքը վնասելու մասով, կասկած չունեմ, որ մեղավորները կպատժվեն»,-գրել է Տիգրան Գալստյանը:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One