Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.41 AMD
EUR =557.52 AMD
Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքում մշակութային ծրագրեր են իրականացվելու
12.01.19 10:56
Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքում մշակութային ծրագրեր են իրականացվելու

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Հ. Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ից սկսած ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաքում մշակութային ծրագրեր են իրականացվելու:

Թումանյանի հոբելյանին թանգարանը պատրաստվում է դեռ 2016 թվականից, որի շրջանակում արդեն ստեղծվել է մեծ բանաստեղծի ձեռագրի էլեկտրոնային տարբերակը, որով, ի դեպ հոբելյանի առիթով նախորդ տարի հրատարակվել է Թումանյանի 2 ժողովածու:

Տպագրության փուլում է նաեւ մի շարք լեզուներով Թումանյանի բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք: Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցականների համար կկազմակերպվի օլիմպիադա: Նորաձեւության սիրահարներին էլ կհետաքրքրի Թիֆլիսում ապրող հայ մտավորականների հագուկապի ցուցադրությունը: Առանցքում լինելու է Թումանյանի ընտանիքը, աղջիկներից՝ Անուշը, որը բավականին պճնամոլ էր ու հետաքրքիր լուսանկարների շարք ունի:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One