Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցով բանակցությունները պետք է վարվեն միայն Բաքվի և Երևանի միջև
12.01.19 00:01
Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցով բանակցությունները պետք է վարվեն միայն Բաքվի և Երևանի միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան միայն Բաքվի ու Երևանի միջև: «Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին փուլում փորձել է խուսափել բանակցություններից: Հայտարարություններ են հնչել, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի կազմավորման հետ: Արդյունքում բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև», - Ալիևի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»: Ալիևն ընդգծել է, որ միայն այդ ձևաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի միջնորդները նույնպես հավանության չեն արժանացրել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One