Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Ֆրանսիացի բլոգերը յուրօրինակ զբոսաշրջային հոլովակ է նկարահանել Հայաստանի մասին
12.01.19 01:15
Ֆրանսիացի բլոգերը յուրօրինակ զբոսաշրջային հոլովակ է նկարահանել Հայաստանի մասին

Ֆրանսիացի հայտնի ճանապարորդ բլոգեր Tolt-ը տեսահոլովակ է նկարահանել Հայաստանի մասին: Ֆրանսիացին իր ճանապարհորդական տեսահոլովակները ներկայացնում է «Մի գնացեք…» այս կամ այն երկիր խորագրով՝ հակառակ տեսանկյունից ներկայացնելով այն ամենը, ինչ ուզում է ցույց տալ: Հայաստանի դեպքում, օրինակ, լուսագրերում ասվում է. «Մի՛ գնացեք Հայաստան, հայկական բնապատկերներն անգույն են, Հայաստանը պատմություն չունի, հայկական եկեղեցիները յուրահատուկ չեն, հայկական խոհանոցը համեղ չէ, Հայաստանում գինեգործություն գոյություն չունի, այնտեղ տեսնելու բան չկա»: Եվ այդ ամենին զուգահեռ ցուցադրվում են հայոց հուշարձանները, բնությունը, վանական համալիրները, համեղ ուտեստները, լեռներն ու խաղողի այգիները, ինչպես նաև էքստրեմալ զբոսաշրջության և ուրախ ժամանցի վայրերը: Իսկ հոլովակի վերջում ասվում է. «Մի՛ գնացեք Հայաստան, այլապես չափազանց շատ բան կունենաք պատմելու»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One