Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 18 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.58 AMD
EUR =555.14 AMD
Աբխազիան «խոզագրիպի» պատճառով երկու ամսով փակեց Վրաստանի հետ սահմանը
11.01.19 19:10
Աբխազիան «խոզագրիպի» պատճառով երկու ամսով փակեց Վրաստանի հետ սահմանը

Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը այս հանրապետությունում այսպես կոչված «խոզագրիպի» (H1N1) բռնկման պատճառով։ Ինչպես հայտնել է Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը, «Վրաստանի տարածքում անբարենպաստ համաճարակաբանական իրադրության առնչությամբ, կապված գրիպի H1N1 հիմնամանրէի վիրուսի տարածման հետ, որը մահացու վտանգավոր է մարդու առողջության համար, հունվարի 10-ին ժամը 20:00-ից երկու ամիս ժամկետով պետական սահմանը հատելու սահմանափակում է մտցվել»: «Վրաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակում է մտցվում, ինչպես նաեւ արգելք է սահմանվում Վրաստանի Հանրապետության տարածք Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների մուտքի վրա»,-ասված է ծառայության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ տարեսկզբից երկրում «խոզագրիպից» 15 մարդ է մահացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One