Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 20 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.78 AMD
EUR =534.35 AMD
Տեղի է ունեցել քննարկում «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում
11.01.19 18:30
Տեղի է ունեցել քննարկում «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում, տեղի է ունեցել Երևանի Մուրացանի անվան N 18 հիմնական դպրոցի վերակառուցման նախագծի քննարկումը: Հանդիպմանը ներկա էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, համապատասխան վարչությունների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Ինջիներինգ Էվրոս» ընկերության ներկայացուցիչներ: Նախագծի համատեղ քննարկումից հետո՝ «Ինջիներինգ Էվրոս» ընկերության ճարտարապետ Թագուհի Հմայակյանին ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ. որոշ շտկումներից հետո նախագիծը մեկ անգամ ևս կներկայացվի Կոմիտեի մասնագիտական խմբի քննարկմանը և հավանության արժանանալու պարագայում կանցնի համապատասխան ընթացակարգ: Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն ակտիվ մասնակցություն է ունեցել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում սեյսմակայունության տեսանկյունից առավել խոցելիություն ունեցող թվով 46 դպրոցների ընտրության, ինչպես նաև սեյսմակայուն նորմերի մշակման և արդիականացման գործընթացում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One