Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 18 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.58 AMD
EUR =555.14 AMD
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքին նվիրված գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում, հայտարարել է Պոմպեոն
11.01.19 17:59
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքին նվիրված գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում, հայտարարել է Պոմպեոն
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Միացյալ Նահանգները  փետրվարի 13-14-ին Մերձավոր Արևելքում կայունության հաստատմանն աջակցելու հարցերին նվիրված միջազգային գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում:
 
«Մենք տասնյակ երկրների կհավաքենք ամբողջ աշխարհից: Բոլոր երկրները կհավաքվեն, որպեսզի կենտրոնանան Մերձավոր Արևելքում կայունության հաստատման, այստեղ, այս տարածաշրջանում խաղաղության, ազատության և անվտանգության վրա, և դա կարևոր հարց է ներառում՝ կարող ենք մենք արդյոք համոզվել, որ Իրանն ապակայունացնող ազդեցություն չի գործում տարածաշրջանի վրա», - հայտարարել է Պոմպեոն:
 
Նա հավելել է, որ գագաթնաժողովին կմասնակցեն Ասիայի, Աֆրիկայի. Արևմտյան կիսագնդի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One