Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 18 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.58 AMD
EUR =555.14 AMD
«Ադրբեջանն էթնիկ պատկանելիության հիմքով չպետք է խոչընդոտի ՌԴ քաղաքացիների՝ մասնավորապես հայերի մուտքը երկիր». Զախարովա
11.01.19 18:16
«Ադրբեջանն էթնիկ պատկանելիության հիմքով չպետք է խոչընդոտի ՌԴ քաղաքացիների՝ մասնավորապես հայերի մուտքը երկիր». Զախարովա

Մոսկվան լիահույս է, որ Բաքուն կհրաժարվի էթնիկ պատկանելիության հիմքով ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ ազգությամբ հայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունից և չի խոչընդոտի նրանց մուտքն Ադրբեջան: Ինչպես հայտնում է tass.ru-ն, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա ուշագրավ է համարում բազմաթիվ հրապարակումները, այդ թվում՝ սոցկայքերում, համաձայն որոնց ադրբեջանական իշխանությունները խտրական քաղաքականություն են վարում ՌԴ քաղաքացիների նկատմամբ՝ հիմնվելով նրանց էթնիկ ծագման վրա: «Եթե խոսենք վիճակագրության մասին, ապա նախորդ տարի մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ, ՌԴ քաղաքացիների էթնիկ ծագումը հիմք ընդունելով, նրանց թույլ չեն տվել Ադրբեջանի տարածք մուտք գործել: Միևնույն ժամանակ ՌԴ քաղաքացիներին մի քանի ժամ սպասեցրել են օդանավակայանում, ինչից հետո բռնի կերպով հետ են ուղարկել երկրից՝ առանց պաշտոնական պատճառ նշելու»,-ասել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը նկատել է, որ նման դեպքերը, ցավոք, վատ ու սխալ ավանդույթ են դառնում: Նա ընդգծել է, որ նման դեպքերը ՌԴ քաղաքացիների իրավունքի կոպիտ խախտում են, հակասում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն: Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմն ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը բազմիցս հրավիրել է ստեղծված իրավիճակի անընդունելիության վրա, պահանջել է դադարեցնել տվյալ պրակտիկան, քանի որ այն համատեղելի չէ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ: «Ադրբեջանական ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք վստահեցում ենք ստացել առ այն, որ իրավիճակը կշտկվի, և լիահույս ենք, որ այդպես կլինի»,-եզրափակել է Զախարովան:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One