Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 20 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.78 AMD
EUR =534.35 AMD
Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 14 ՃՏՊ
11.01.19 18:08
Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 14 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման 15, անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության և ծեծի 4-ական, անձի առևանգման ու ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 3-ական, յուրացման կամ վատնման և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու հակամրցակցային գործունեության 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 9 և խարդախության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One