Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 18 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.58 AMD
EUR =555.14 AMD
Ռուս դերասան Յուրի Ստոյանովը ռուսներին խորհուրդ է տվել այս տարի անպայման Երևան այցելել
12.01.19 00:00
Ռուս դերասան Յուրի Ստոյանովը ռուսներին խորհուրդ է տվել այս տարի անպայման Երևան այցելել

Կինոյի և թատրոնի հայտնի ռուս դերասան Յուրի Ստոյանովը «КоммерсантЪ» պարբերականի հետ կիսվել է ճամփորդությունների համար իր ամենանախընտրելի ուղղությունների ցանկով՝ խորհուրդ տալով ռուսներին 2019 թվականին անպայման մեկնել նաև Հայաստանի մայրաքաղաք Երևան: «Եթե Իտալիա, ապա Գարդա լիճ: Եթե Ճապոնիա՝ Տոկիո և Կիոտո: Եթե Հնդկաստան, ապա Էլեֆանտ կղզի: Արժե այցելել Թբիլիսի և Երևան», - ասել է Ստոյանովը: Նա նաև խորհուրդ է տվել պարբերականի ընթերցողներին ԱՄՆ մեկնելու դեպքում այցելել Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո և Մեծ կիրճ, Ուկրաինայում՝ Կորսուն Շևչենկովսկի քաղաք ու Ռոս գետ: Նույն անդրադարձում հայկական ծագումով հայտնի գիտնական, օվկիանոսագետ և քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովն այս տարվա պարտադիր ուղղությունների իր առաջարկած ցուցակում նշել է Սանկտ Պետերբուրգը, ինչպես նաև Կրասնոյարսկն ու Նարյան Մարը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One