Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Հոլանդական ընկերությունը մտադիր է տիեզերքում առաջին ծննդաբերությունն անցկացնել
11.01.19 23:45
Հոլանդական ընկերությունը մտադիր է տիեզերքում առաջին ծննդաբերությունն անցկացնել

Նիդեռլանդներում գործող SpaceLife Origin ընկերությունը մտադիր է հավակնոտ նախագիծ իրականացնել՝ տիեզերք ուղարկելով հղի կնոջ ու այնտեղ կազմակերպելով նրա ծննդաբերությունը: Ինչպես նշում է Oddity Central-ը, հոլանդացի մասնագետները հույս ունեն անմահանալ պատմության մեջ՝ Երկրի մակերևույթից 400 կմ բարձրության վրա կազմակերպելով երեխայի առաջին վերերկրային ծնունդը: Թեև այս գաղափարն առաջին հայացքից խելահեղ է թվում, SpaceLife Origin-ում վստահ են, որ մարդկության հետագա գոյությունը կախված է դրանից: Ընկերության ղեկավարներից Էգբերտ Էդելբրոքի համոզմամբ՝ մարդիկ պետք է սովորեն՝ ինչպես ծննդաբերել տիեզերքում, զրոյական ձգողականության պայմաններում, որպեսզի մարդկային ցեղը հարատևի: «Նույնիսկ եթե մենք այլ մոլորակ գտնենք ու կարողանանք այն բնակեցնել, միևնույն է՝ նախևառաջ պետք է սովորենք տիեզերքում վերարտադրվելու գաղտնիքները»,-նշել է նա: Հայտնի է, որ SpaceLife Origin-ն առաջիկա հինգա տարվա ընթացքում կզբաղվի փորձարկումներով, մինչդեռ բուն տիեզերական ծննդաբերությունը պետք է տեղի ունենա արդեն 2024թ.: Այնուհանդերձ՝ գիտնականները դա չափազանց ռիսկային փորձ են համարում թե՛ հղիի, թե՛ պտղի համար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One