Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 18 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.58 AMD
EUR =555.14 AMD
Էլվիս Փրեսլիի՝ աճուրդի հանված իրերը վաճառվել են 600 000 դոլարով
11.01.19 22:30
Էլվիս Փրեսլիի՝ աճուրդի հանված իրերը վաճառվել են 600 000 դոլարով

ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել են լեգենդար երգիչ Էլվիս Փրեսլիի անձնական իրերն ու զարդերը: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, աճուրդը կազմակերպվել է երգչի ժառանգների կողմից Մեմֆիսի Գրեյսկլենդ կալվածքում՝ Փրեսլիի ծննդյան տարեդարձի առթիվ: Վաճառքի ներկայացված առարկաների շարքում գլխավորը նրա կարմիր թավշյա վերնաշապիկն է եղել, որն ամենից թանկ է վաճառվել: Փրեսլին այն կրել է հայրենի Տուպելո քաղաքում ելույթ ունենալիս 1956-ին: Վերնաշապիկը վաճառվել է 37 500 դոլարով: 30 000 դոլարով վաճառվել է Փրեսլիի ադամանդներով ոսկե մատանին, որը նա հաճախ է կրել համերգների ժամանակ, իսկ ավելի ուշ նվիրել էր հորը: Երգչի բաճկոնը և նրա մասնակցությամբ Love Me Tender ֆիլմի պաստառը գնահատվել են ավելի քան 10 000 դոլար: Ընդհանուր առմամբ, աճուրդի ընթացքում ավելի քան 600 000 դոլար արժողությամբ իրեր են վաճառվել: Հունվարի 8-ին Փրեսլին կդառնար 84 տարեկան:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One