Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Էմերին ասաց, որ Մխիթարյանն անհրաժեշտ է «Արսենալին». Матч ТВ-ի մեկնաբանը հանդիպել է Հենրիխի հետ
11.01.19 22:20
Էմերին ասաց, որ Մխիթարյանն անհրաժեշտ է «Արսենալին». Матч ТВ-ի մեկնաբանը հանդիպել է Հենրիխի հետ

Матч ТВ-ի մեկնաբան Տիմուր Ժուրավելը «Թվիթերի» իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, ում հանդիպել է լոնդոնյան ակումբի մարզաբազայում: Ժուրավելը նաև պատմել է, թե իրենց հանդիպման ընթացքում ինչ է ասել «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին. «Արսենալի» բազայում այսօր շփվեցի Հենրիխի հետ: Էմերին, որն այդ պահին անցնում էր մեր կողքով, ասաց. «Սպասում ենք, թե երբ կվերադառնաս: Դու մեզ շատ ես պետք»: Վստահ եմ, որ «Զենիթի» հետաքրքրության մասին տեղեկությունը սուտ է: Պարզապես Մխիթարյանով տեսականորեն հետաքրքրված են ՌՊԼ-ի բոլոր ակումբները»,-գրել է Ժուրավելը «Թվիթերում»: Նշենք` վերջին շրջանում ԶԼՄ-ներում շատ են քննարկվում Մխիթարյանի` «Արսենալից» հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Հաղորդվում է, որ «Արսենալի»` «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին ձեռքբերելու դեպքում Մխիթարյանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից: Որպես կարիերան շարունակելու հիմնական տարբերակ` նշվում է «Միլանը»: Երեկ նաև տեղեկություն տարածվեց, թե Մխիթարյանին իր թիմում է ցանկանում տեսնել նաև Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One