Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Իսպանիայում ձեռբակալվել է հայերի հանցավոր խումբ.նրանց մեղադրում են թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ
10.01.19 17:11
Իսպանիայում ձեռբակալվել է հայերի հանցավոր խումբ.նրանց մեղադրում են թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ

Իսպանիայում չեզոքացրել են թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպող՝  ազգությամբ հայերի հանցավոր խումբ, ձերբակալվել են 15 մարդ, ևս 68 անձի հանդեպ իրականացվում է հետախուզություն, այդ թվում մարզիկների : Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի կայքը՝ վկայակոչելով Իսպանիայի Ազգային գվարդիային:

83 անձից 28 պրոֆոսիոնալ մարզիկներ են:

Տեղեկատվությունից պարզ է դառնում, որ պայմանավորված  խաղերի ընթացքում մասնակցել են հիմանկանում մարզիկներ, որոնք խաղում են ITF Futures և  Challenger կատեգորիայում: Նրանց հետ կապվել են խմբի անդամները, նախօրոք պայմանավորվելով խաղի արդյունքների վերաբերյալ:

Խումբը գործում է առնվազն 2017 թվականի փետրվարից: Ենթադրվում է, որ նրա եկամուտները կազմել է միլիոնավոր եվրո:

Ոստիկանության օպերացիան իրականացվել է հոկտեմբերին, սակայն տեղեկությունը և մանրմասները  այդ մասին Իսպանիայի Ազգային Գվարդիան հրապարակել է այսօր:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One