Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 18 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
ՀԴՄ ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ. ՊԵԿ նախագահ
10.01.19 13:08
ՀԴՄ ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ. ՊԵԿ նախագահ

Հայաստանում ՀԴՄ սարքերը վաճառվում են ինքնարժեքից 2000 դրամ թանկ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Սոցիալական կայքերում գրում են, որ նույն հսկիչ դրամարկղային մեքենան` օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում արժի 50-ից 60 դոլար: Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք և համադրությունն անենք համադրելի երևույթների միջև: Նոր սերնդի ՀԴՄ-ն սա է՝ մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ տեխնիկական պահանջներ են սահմանվել: Ցանկացած մեքենա, որը տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին ու գործարկվել: Չկա պահանջ, որ պետք է ձեռքբերել միայն ՊՕԱԿ-ի ՀԴՄ-ները»,- ասաց նա: Ըստ Անանյանի՝ ՀԴՄ ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ է: Բացի այդ, ՊԵԿ նախագահի խոսքով, տրված է հնարավորություն մինչև 2 տարի տարաժամկետ վճարման գրաֆիկով վճարել սարքի դիմաց: «Ցանկացած ՀԴՄ, որը կունենա օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն, կարող են բերվել ու գործարկվել»,- նշեց ՊԵԿ նախագահը: Խոսելով հարկային մուտքների մասին` նա ասաց, որ համեմատելով 2017թ.-ը 2018թ.-ի հետ, 15 տոկոսով գերակատարվել է հոսքային պլանը «մուտքերի հաշվին»: «Բիզնեսին ավելի շատ գումար է վերադարձվել, կանխավճարների ավելի շատ վերադարձ է եղել: 111 միլիարդով նվազեցրել ենք»,- հավելեց նա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One