Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 20 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.41 AMD
EUR =535.10 AMD
IDBank-ը վարչության նոր նախագահ ունի
10.01.19 09:51
IDBank-ը վարչության նոր նախագահ ունի

 

IDBank-ի խորհրդի որոշմամբ Բանկի Վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Մհեր Աբրահամյանը: ԿԲ-ը հաստատել է Մհեր Աբրահամյանի թեկնածությունը դեկտեմբերի 19-ի, թիվ 1/880Ա, որոշմամբ: Այդ մասին հայտնում են Բանկի հաղորդակցման բաժնից:

IDBank-ի խորհրդի նախագահ Վարտան Դիլանյանը նշել է, որ Մհեր Աբրահամյանը ֆինանսական համակարգում  20-ամյա աշխատանքային փորձ ունի: Նա ոչ միայն  համաձայն է Բանկի զարգացման տեսլականի ու ռազմավարության հիմնական դրույթների հետ, այլև պատրաստ է սատարել դրանց կյանքի կոչմանը։

«Վստահ եմ՝ պարոն Աբրահամյանի գլխավորությամբ Բանկը պատվով կհաղթահարի բոլոր մարտահրավերներն ու հաջողությամբ կիրագործի ռազմավարական բավականին հավակնոտ նպատակները»,- ասել է Խորհրդի նախագահը:    

Վարտան Դիլանյանի խոսքով վերջին 1,5 տարին Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշանակվել է վարչության նախագահի տեղակալ։

Նշենք, որ Մհեր Աբրահամյանը մինչև այդ զբաղեցնում էր ԿԲ-ի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի պաշտոնը, ֆինանսական համակարգում աշխատում է 1999 թվականից: Ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ստացել է CFA I և II մակարդակների որակավորում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One