Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Յուրի Իգիթխանյանը նշանակվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
09.01.19 23:42
Յուրի Իգիթխանյանը նշանակվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի հանրային կապերի մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 9-ին թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Ղարիբյանի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը: «Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձինք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»,- նշել է փոխնախարարը։ Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել Դավթյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար։ Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1993 թվականից։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One