Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 27 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.07 AMD
EUR =542.91 AMD
ՀԲ-ն Հայաստանում 2019թ․ ՀՆԱ-ի 4,3 տոկոս աճ է կանխատեսում
09.01.19 21:20
ՀԲ-ն Հայաստանում 2019թ․ ՀՆԱ-ի 4,3 տոկոս աճ է կանխատեսում

Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2019թ․ կկազմի 4,3 տոկոս։ Բանկի Global Economic Prospects: Darkening Skies զեկույցում նշվում է, որ 2020թ․ Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 4,6 տոկոս, նույն կանխատեսումն արվել է 2021թ․ համար։ Վրաստանը 2019թ․ կապահովի ՀՆԱ-ի 5 տոկոս աճ՝ այդ տեմպը պահպանելով նաեւ 2020թ․, Ադրբեջանը՝ 3,6 տոկոս՝ 2020թ․ դանդաղեցնելով մինչեւ 3,3 տոկոս։ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) երկրներում ՀԲ-ն 2019թ․ կանխատեսում է 2,3 տոկոս աճ (2018թ․ 3,1 տոկոսի դիմաց), 2020թ․ մինչեւ 2,7 տոկոս եւ 2021թ․ մինչեւ 2,9 տոկոս արագացումով։ «Կառուցվածքային բարեփոխումների ներկայիս ընթացքի դանդաղումը կամ փոփոխությունը ռիսկային են տարածաշրջանի շատ երկրներում, մանավանդ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Թուրքիայում։ Սիրիայում կամ Ուկրաինայում լարվածությունը կարող է նոր պատժամիջոցների առիթ հանդիսանալ։ Եվրամիության եւ Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրների միջեւ տարաձայնությունների քաղաքականությունը կարող է զսպել միջազգային ներդրողներին եւ կրճատել ֆիսկալային տրանսֆերները։ ԱՄՆ-ի եւ Եվրոգոտու միջեւ առեւտրային սահմանափակումների լարվածությունը կարող է բացասաբար ազդել ԵԿԱ արեւմտյան երկրների վրա, քանի որ Եվրոգոտին առեւտրային խոշորագույն գործընկեր է ենթատարածաշրջանային բոլոր երկրների համար»,- նշվում է զեկույցում։ ՀԲ-ն համարում է, թե 2019թ․ սպասվում է, որ «Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի տնտեսական աճի տեմպերի վրա բացասաբար կազդեն Թուրքիայում ֆինանսական ցնցումների պահպանվող հետեւանքները։ «Գնահատականների համաձայն՝ 2018թ․ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են մինչեւ 3,1 տոկոս, ինչը տարվա երկրորդ կեսին Թուրքիայում տնտեսական ակտիվության թուլացման արտացոլումն է։ Տարածաշրջանի երկրներում տնտեսական աճի տեմպերը, բացառությամբ Թուրքիայի, մնացել են նույն՝ 2,9 տոկոս մակարդակի վրա, քանի որ տարածաշրջանի արեւմտյան մասի, այդ թվում Բուլղարիայի եւ Ռումինիայի, տնտեսական ակտիվության դանդաղումը փոխհատուցվել է տարածաշրջանի արեւելյան մասի տնտեսական աճի տեմպերի արագացմամբ՝ նավթի գների բարձրացման շնորհիվ»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One