Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 18 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.45 AMD
EUR =534.43 AMD
Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Ֆրանսիայի առաջնությունում
09.01.19 14:05
Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Ֆրանսիայի առաջնությունում

Ֆրանսիական Լիգա 1-ի 18-րդ տուրում «Մոնպելյեն», որը գլխավորում է հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը, հյուրընկալվելիս մրցել է «Նանտի» հետ և 0:2 հաշվով պարտություն է կրել:

Հիշեցնենք` «Նանտը» 55-ամյա մասնագետի նախկին ակումբն է, որը նա գլխավորել է 2007-2008 և 2012-2016 թվականներին:

Լիգա 1-ի վերջին 4 խաղում «Մոնպելյեն» 3 պարտություն է կրել և Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 30 միավոր:

«Մոնպելյեն» հավասար միավորներ ունի 5-րդ տեղում ընթացող «Սենթ Էտյենի» հետ, իսկ երրորդ տեղում գտնվող «Լիոնին» զիջում է 2 միավորով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One