Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 20 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.78 AMD
EUR =534.35 AMD
Հուսով եմ, որ դատարանը կվերանայի Քոչարյանի խափանման միջոցը ․ Արկադի Ղուկասյան. NEWS.am
07.01.19 11:15
Հուսով եմ, որ դատարանը կվերանայի Քոչարյանի խափանման միջոցը ․ Արկադի Ղուկասյան. NEWS.am

NEWS.am-ի զրուցակիցը Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է:

-Շնորհավոր Ձեր Նոր տարին, պարոն Ղուկասյան: Ինչպե՞ս դիմավորեցիք:

-Շնորհակալություն: Դիմավորել եմ Ստեփանակերտում, տանը, ընտանիքիս հետ միասին:

-Ինչ՞ է Ձեզ համար Նոր տարին:

-Մանկությանս տարիներին շատ էի սիրում այդ տոնը: Այն ժամանակ հավատում էի և՛ հրաշքների, և՛  հեքիաթների: Հիմա ամեն ինչ ավելի պրոզաիկ է:

-Ձեր մաղթանքը մեր ժողովրդին, երկրին:

- Բոլորին առանձին-առանձին մաղթում եմ առողջություն, ոգու ամրություն և հավատ սեփական ուժերին: Երկրին՝ խաղաղություն և բարգավաճում: Մենք անցել ենք շատ դժվարին ճանապարհ ու դա արել ենք պատվով և արժանապատվությամբ, հաղթել ենք մեզ պարտադրված պատերազմում, պահպանել ենք մեր անկախությունը, կառուցել ենք պետություն…

Բայց կա պատերազմի փորձություն և կա խաղաղության փորձություն:  Եվ եթե մեզ, Աստված մի արասցե, չհաջողվեց հաղթահարել խաղաղության փորձությունը, մենք անխուսափելիորեն նորից հայտնվելու ենք պատերազմի վտանգի փորձության առջև: Հուսով եմ, որ այդպես չի լինի: Ուզում եմ հավատալ, որ մենք կկարողանանք խելամտորեն հակազդել բազմաթիվ մարտահրավերներին, որոնք կանգնած  են մեր ժողովրդի առջև: Երջանկության բանաձևը ոչ թե ժխտողականության մեջ է , այլ՝ զարգացման: Թող բոլոր բացասական երևույթները մնան 2018, 2017 թվականներում և մյուս անցած տարիներում, իսկ դրականը դառնա մեր ապագայի հիմքը: Մենք պարտավոր ենք պահպանել այն արժեքները, հանուն որի մեր հերոսները տվել են իրենց կյանքը:

-Ես չեմ հիշում, որ Դուք երբևէ մեկնաբանեիք Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Երկար տարիներ լինելով Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան և զբաղվելով արտաքին քաղաքականության հարցերով, ես ինձ երբեք թույլ չեմ տվել հրապարակայնորեն արտահայտվել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին, գտնելով որ ԼՂՀ նախկին նախագահի իմ կարգավիճակն այլ բան չի էլ ենթադրում: Ի դեպ, այդ իսկ պատճառով ես նախապես հայտարարել եմ, որ մտադիր չեմ Հայաստանում զբաղեցնել որևէ առանցքային պաշտոն: Իսկ ՀՀ դեսպանի պաշտոնին համաձայնել եմ միայն այն պատճառով, որովհետև այն ինձ հնարավորություն է տվել անմիջականորեն զբաղվել ղարաբաղյան հիմնահարցով՝ իմ ողջ կյանքի գործով:

Ես չեմ փոխել քաղաքացիությունս, երբեք չեմ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ընտրական պրոցեսներին: Մինչև որդուս Երևանում համալսարան ընդուվելն ընտանիքս շարունակում էր ապրել Ստեփանակերտում: Փաստորեն ամեն ամիս ես գալիս էի Արցախ, երբեմն նաև ավելի հաճախ, որտեղ մենք ԼՂՀ նախագահի հետ քննարկում էինք ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բոլոր դրսևորումները: Ես գիտակցաբար խուսափել եմ հրապարակայնությունից, որովհետև իմ գործունեության իմաստն ու բովանդակությունը շատ ավելի կարևոր էին: Հնարավոր է, որ երբևէ այդ մասին կգրեմ իմ հուշագրություններում: Բնականաբար, ոչ միայն այդ մասին:

 -Հասկանում եմ, որ Դուք չեք ցանկանում հրապարակային գնահատականներ տալ Հայաստանի ներքաղաքական իրողություններին երեկ և այսօր: Բայց և այնպես, այն, ինչ կատարվում է ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ, վերաբերվում է ոչ միայն Հայաստանին: Ին՞չ եք մտածում այդ մասին:

 - Ես չեմ կարող և չեմ ուզում իրավական գնահատականներ տալ Քոչարյանի, այսպես կոչված, գործին: Մեղավոր է մարդը, թե ոչ՝ որոշում է դատարանը: Ատելությունը, թշնամանքը, անհանդուրժողականությունը անհամատեղելի են արդարադատության հետ: Հուսով եմ, որ դատարանը կվերանայի Քոչարյանի խափանման միջոցը  և կապահովվի իրավական տեսակետից անաչառ դատավարություն:Դա  չափազանց կարևոր է նաև երկրի հեղինակության համար:

 Ինձ շատ է անհանգստացնում նաև այն հանգամանքը, որ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են սևացնել Քոչարյանի ողջ կյանքի ուղին՝ ներառելով  նրա գործունեության ղարաբաղյան փուլը: Մարդ, ով իր վրա է վերցրել երկրի ճկատագրի պատասխանատվությունը Արցախի համար ամենադժվարին ժամանակշրջանում, ենթարկվում է ամենալկտի  հարձակումների: Կարելի է սիրել կամ ատել, քննադատել և մեղադրել, բայց չի կարելի ժխտել ակնհայտ ծառայությունները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One