Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Ավելի քան 10 մլն այցելու. Լուվրի թանգարանը նոր ռեկորդներ է սահմանել
06.01.19 23:00
Ավելի քան 10 մլն այցելու. Լուվրի թանգարանը նոր ռեկորդներ է սահմանել

Փարիզի Լուվր թանգարանը 2018 թվականին 10,2 մլն մարդ է այցելել: Այդ ցուցանիշը 25 տոկոսով ավելին է 2017-ին գրանցված տվյալների համեմատ: Ինչպես փոխանցում է Rg.ru-ն, 2018-ին գերազանցվել է 2012-ին սահմանված ռեկորդը, երբ թանգարան էր այցելել 9,7 մլն մարդ: Ի դեպ, այն ժամանակ Ռաֆայելի և Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործական կյանքին նվիրված ցուցադրություններ էին բացվել: Լուվրի թանգարանի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեզի խոսքով՝ անցյալ տարի թանգարանների պատմության մեջ առաջին անգամ այցելուների թիվը գերազանցել է 10 միլիոնը: Նրա կարծիքով՝ ռեկորդ սահմանել հաջողվել է Փարիզում միջազգային տուրիզմի վերականգնման շնորհիվ: Ավելի վաղ ֆրանսիական մայրաքաղաքում զբոսաշրջային այցելությունների թիվը կրճատվել էր մի շարք ահաբեկչություններից հետո: 2018-ին Լուվրը մեծ թվով այցելուներ է ունեցել ԱՄՆ-ից, Չինաստանից, Իսպանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից և Բրազիլիայից: Այցելուների թվում 2,5 միլիոնը Ֆրանսիայի քաղաքացիներն են:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One